«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն խոստովանել է, որ մինչև կարիերայի ավարտը ցանկանում է մնալ իր ներկայիս թիմում։

« Ես շատ ուրախ եմ, որ այս հիանալի ակումբի մի մասն եմ կազմում։ Այստեղ Շատ է ինձ դուր գալիս։ Մտադիր եմ մինչ կարիերայիս ավարտը մնալ այս թիմի կազմում»,- սենեգալցու խոսքերն է մեջբերում TV2 հեռուստաալիքը։

Հիշեցնենք, որ 27-ամյա Մանեն 2016 թվականից է միացել «Լիվերպուլին», որտեղ նրան հաջողվել է հաղթել Չեմպիոնների լիգայի գավաթը։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here