«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է, որ գոհ չի մնացել «Ասթոն Վիլլայի» դեմ կայացած իր թիմի խաղի որակից։

« Մոտ մեկ շաբաթ առաջ մենք առաջատարից հետ էինք վեց միավորով, իսկ այժմ այն կրճատվել է՝ դառնալով երեք։ Սա լավ է, եթե նույնիսկ «Լիվերպուլը» կարողանա հաղթել «Տոտենհեմին»։ Ինձ այժմ միայն իմ թիմի խաղն է հետաքրքրում, այլ ոչ թե մրցաշարային աղյուսակը։

Եթե մենք խաղանք այնպես, ինչպես խաղացինք «Ասթոն Վիլլայի» դեմ առաջին խաղակեսում, ապա մենք հեռու գնալ չենք կարողանա։ Սա նորություն չէր, այլ սա միշտ մեր գլխավոր խնդիրներից է եղել»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերել AFP-ն։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here