Ավարտվեց ֆուտզալի սուպերլիգայի երրորդ տուրը։ Բավականին հետաքրքիր և գոլառատ հանդիպումներ տեղի ունեցան։

Նախ երեկ իրար հետ մրցեցին առաջնության նորեկները՝ «Սիրիուսը» և «Եղվարդը»։ Այս խաղում ուժեղ գտնվեց Եղվարդը հաղթելով 6-2հաշվով։

Փաստացի «Եղվարդը» տարավ իր առաջին հաղթանակը այս առաջնությունում, Իսկ «Սիրիուսը» պայքարեց և արժանապատվորեն պարտվեց իր առաջին խաղում։

Այսօր տեղի ունեցավ երրորդ տուրի վերջին հանդիպումը։ Իրար հետ մրցեցին «Արարատ-Արմենիան» և «Արարատը»։

Շատ հետաքրքիր հանդիպում ստացվեց։ Զգացվում էր «Արարատ-Արմենիայի» բարձր կարգը։ Նրանք առաջին կեսում գրեթե անթերրի հանդիպում անցկացրեցին 6գնդակ ուղղարկելով մրցակցի դարպասը։ Երկրորդ կեսում «Արարատը» հավաքվեց և հաշիվը ավելի նվազագույնի հասցրեց, բայց երկար չկարողացավ պահել տեմպը, թիմը քանդվեց և ընդունեց 8գնդակ և արդյունքում պարտվեց՝14-4հաշվով։

«Արարատ-Արմենիան» տարավ իր երկրորդ հաղթանակը և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Արարատը» երկու անընդմեջ պարտություն կրեց և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here