«Լիվերփուլի» պաշտպան Ժոել Մատիպը առողջական խնդիրների պատճառով առաջիկա հանդիպումներում չի օգնի իր ակումբին։

Կամերունցի կենտրոնական պաշտպանը ծնկի հետ կապված խնդիրներ ունի և շարունակում է վերականգնվել, հաղորդում Է «The Guardian»-ը։ «Լիվերփուլը» չի արագացնի 28-ամյա ֆուտբոլիստի վերադարձը և մինչեւ նոյեմբերի կեսերը նրան վերականգնման ժամանակ կտրամադրի:

Ընթացիկ մրցաշրջանում Մատիպը 10 հանդիպում է անցկացրել «Լիվերփուլի» մարզաշապիկով ՝ աչքի ընկնելով երկու գոլով:

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here