«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավիի մասին: Գվարդիոլայի կարծիքով ՝ Չավին, ով աշխատում է Քաթարում, մի օր անպայման կգլխավորի «Բարսելոնան»։

«Վաղ թե ուշ դա տեղի կունենա, Չավին կդառնա «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը։ Նա դեռ շատ երիտասարդ է, բայց մի օր դա տեղի կունենա։ Չավին հասկանում է ֆուտբոլից, Նա կրքոտ մարդ է, ով ամբողջովին նվիրված է իր աշխատանքին։ Չավին համարձակ է, նա ամեն ինչ ուղիղ է ասում», — Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «Catalunya Radio»-ն ։

Չավին ասել է, որ իր նպատակն է աշխատել «Բարսելոնայում»։ Միևնույն ժամանակ իսպանացի կիսապաշտպանը խոստովանել է, որ կցանկանար ուժերը փորձել անգլիական Պրեմիեր լիգայում:

Չավին ավարտել է կարիերան «Ալ Սադում»։ Նախորդ մրցաշրջանից հետո իսպանացին մարզչական պայմանագիր է կնքել ակումբի հետ մինչև 2020 թվականը։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here