«Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը ափսոսանքի խոսքեր է հայտնել «Արարատի» դեմ հանդիպման ընթացքում տեղի ունեցած հայտնի միջադեպի վերաբերյալ.

Սիրելի ֆուտբոլասերներ

Ցանկանում եմ իմ ափսոսանքի խոսքը հայտնել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի «Արարատի» դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։

Խաղի 67-րդ րոպեին «Արարատի» պաշտպան Ժոաու Վիկտորը խախտում էր խաղի կանոններն իմ նկատմամբ, ինչը հանդիպման գլխավոր մրցավարի կողմից անարձագանք մնաց այնքան ժամանակ, քանի դեռ ես ստիպված չեղա պատասխան խախտում անել։ Ես հասկանում եմ, որ մրցավարը մարդ է և կարող է սխալվել կամ ուշ արձագանքել դրվագին, բայց այս պարագայում ուշ արձագանքը վատ հետևանքներ ունեցավ։

Չեմ ցանկանում արդարացնել արարքս։ Անկախ կատարվածից, ես չպետք է նման կերպ արձագանքեի մրցավարի սուլոցին։ Սխալ էր նաև հանդերձարանի ճանապարհին և այնուհետև սոցցանցերում տեղի ունեցածը։

Հարգում եմ «Արարատի» պաշոնական ֆան ակումբի երկրպագուներին։ Ժեստը ձեզ հետ կապ չուներ։

Հայցում եմ միջադեպի մասնակիցների և բոլոր ֆուտբոլասերների ներողամտությունը»,- գրել է Էրիկ Վարդանյանը:

Facebook Comments