«Միլանը» Սերիա Ա-ի 10-րդ տուրում սեփական հարկի տակ մրցեց «Սպալի» հետ և հաղթեց նվազագույն հաշվով: Սուսոն դարձավ հաղթական գոլի հեղինակ, տուգանայինից շքեղ հարվածով գրավելով մրցակցի դարպասը: Իսպանացի ֆուտբոլիստը խոսել է հանդիպման մասին:

«Այս գոլը չի փոխում պատմությունը։ Նա չի հեռացնի խաղի բացասական պահերը, չի ազատի երկրպագուների արժանի քննադատությունից: Այս գոլը մեզ կտա թարմ օդի նոր շունչ և մեզ ցույց կտա ճիշտ ճանապարհը, որը երկար կլինի։ Կարևոր չէ, թե ով է խաղում կամ ով է գոլ խփում ։ Մենք պետք է լուծենք մեր ապագան այժմ: Կա երկու խաղ հավաքականների ընդմիջումից առաջ, ուստի ամեն ինչ դեռ հնարավոր է, և մենք հավատում ենք, որ կարող ենք հաղթել մյուս խաղերը»,- ասել է Սուսոն։

Այս հանդիպումից հետո «Միլանը» եզրափակում է առաջնության լավագույն 10-նյակը։

Facebook Comments