Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մրցաշրջանի սկզբից գլխավորում է թիմը, բայց արդեն հասցրել է կարգավորել թիմի խաղը և արդյունք ապահովվել: «Ազնվականները» երրորդ տեղում են Պրեմիեր լիգայում, ընդամենը երկու միավոր են ետ մնում նախորդ տարվա չեմպիոն` «Մանչեսթեր Սիթիից»։

«Ուոթֆորդի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1) Լեմպարդին թույլ է տվել կրկնել ակումբային լավագույն արդյունքը արտագնա խաղերում։ Լեմպարդի տղաները 7անընդմեջ արտագնա հաղթանակ են տարել բոլոր առաջնություններում։ Ավելի վաղ 7 հանդիպում անընդմեջ հյուրընկալվելիս հաղթել էր միայն «Չելսիի» նախկին մարզիչներից՝ Բոբի Քեմփբելին 1989 թվականին։

Այս տարվա օգոստոսի 24-ից լոնդոնցիները հաղթել են «Նորվիչին»(3:2), «Վուլվերհեմպտոնին»(5:2), «Լիլին»(2:1), «Սաուտհեմպտոնին»(4:1), «Այաքսին»(1:0), «Բարնլիին»(4:2) «Ուոտֆորդին»(2:1):

Facebook Comments