Ինչպես գիտեք, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի համար Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանը լավ չմեկնարկեց վնասվածքի պատճառով։

Բայց նա արդեն գտնվում է լավ մարզավիճակում և երեկ կայացած խաղում կարողացավ 11-մետրանոց նշակետից գրավել «Լևանտեի» (1:3) դարպասը, Լա Լիգայում խփելով իր անընդմեջ 5-րդ գնդակը։

Ընդհանուր առմամբ, առաջնությունում Մեսսին դեռևս դարձել է վեց գոլի հեղինակ, և նրա այս ցուցանիշը համեմատելու չէ իր թիմակիցների գրանցած արդյունքների հետ։

Նշենք, որ կատալոնյան ակումբը այս պահին գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։

Facebook Comments