Այսօր և երեկ կայացան ֆուտզալի սուպերլիգայի չորրորդ տուրի հերթական հանդիպումները: Առաջատարները շատ հեշտ հաղթանակներ տարան ջախջախելով իրենց մրցակիցներին:

Նախ երեկ ֆուտզալի առաջնության նախկին չեմպիոն` «Լեոն» մրցեց «Եղվարդի» հետ և խնդիրներ չունենացավ, ջախջախեց 29-1հաշվով:

«Լեոն» այս հաղթանակից հետո զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, իսկ «Եղվարդը» մնում է 3-րդ հորիզոնականում:

Նշենք, որ «Լեոն» մի խաղ պակաս է անցկացրել:

Այսօր տուրի վերջին խաղում իրար հետ մրցեցին առաջատարը` «Արարատ-Արմենիան» և ետնապահներից`«Սիրիուսը»:

Ինչպես և սպասվում էր «Արարատ-Արմենիան» 22-2 հաշվով հաղթեց առաջնության նորեկին և չեմպիոնական մրցավազքում նոր իրնտրիգ հաղորդեց: Բավականին լավ հանդիպում ընթացավ ամբողջ խաղը «Արարատ-Արմենիայի» ձեռքում էր: Միայն խաղավերջում «Սիրիուսը» վերգտավ իր խաղը և մեկը մյուսի ետևից վտանգավոր պահեր ստեղծեց, որի արդյունքում խփեց երկու գոլ, ասել է թե` հեղինակության գոլեր:

Այս հանդիպումից հետո «Արարատ-Արմենիան» ցուցադրելով 100%-ոց արդյունք գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Սիրիուսը» վերջին տեղը կիսում է «Արարատի» հետ:

Facebook Comments