Այսօր կայացան Հայաստանի գավաթի խաղարկության հերթական հանդիպումները:

Նախ «Ալաշկերտը» արտագնա խաղում հաղթեց «Տորպեդոյին»: Չնայած կազմը փոփոխության էր ենթարկվել, բայց դա չխանգարեց գործող չեմպիոնին հաղթանակով ավարտել հանդիպումը:

Գոլերը հեղինակեցին` Դավիթ Ղանդիլյանը, Էդուարդ Ավագյանը, Տիագո Գալվաոն(«Ալաշկերտ») և Միրոսլավ Դեդան(«Տորպեդո Երևան»): «Տորպեդոն» պայքարեց, կռիվ տվեց, անգամ հավասարեցրեց հաշիվը, բայց մրցակցի կարգը իրենը ասեց առաջին խմբի նորեկը պայքարը լքեց արժանապատվորեն:

«Վեստ-Արմենիա»-«Արարատ-Արմենիա» 0:5

Բարձրագույն խմբի չեմպիոնը ջախջախիչ հաղթանակ տարավ առաջին խմբի առաջատարի նկատմամբ: Բավականին վստահ խաղ խաղացին Վարդան Մինասյանի տղաները, իսկ «Վեստ Արմենիան» չդիմացավ «Արարատ-Արմենիայի» ճնշմանը և 5 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը:

Գոլերը հեղինակեցին` Օգանան, Արտեմ Ավանեսյանը(դուբլ), Սանոգոն և Հովհաննես Հարությունյանը:

Եվ վերջին խաղում «Նոան» ընդունեց «Արարատին»: Երևի թե այն եզակի խաղերից, որում քիչ գոլեր խփվեցին: Այս խաղի միակ և հաղթական գնդալը հեղինակեց` Մակսիմ Մայրովիչը: 1-0 և «Նոան» հաղթելով բարձրագույն խմբի առաջատարին շարունակում է պայքարը:

Facebook Comments