Անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում
«Լիվերպուլի» դեմ խաղից առաջ «Մանչեսթեր Սիթին» զրկվել է իրառաջատար ֆուտբոլիստներից, հաղորդում է «The Mirror»-ը։


«Քաղաքացիների» կիսապաշտպան Դավիդ Սիլվան մկանային վնասվածք է ստացել 11-րդ տուրի խաղում, որում Խոսեպ Գվարդիոլայի սաները մրցել են «Սաուտհեմպտոնի» հետ և հաղթանակ են տարել(2:1):

Վնասվածքի պատճառով 33-ամյա իսպանացին բաց կթողնի «Ատալանտայի» դեմ Չեմպիոնների լիգայի (նոյեմբերի 6) և Անգլիայի Պրեմիեր լիգայի (նոյեմբերի 10) «Լիվերփուլի» դեմ հանդիպումները:


Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է Անգլիայի առաջնության 11 հանդիպման, դարձել է երեք գոլի և չորս արդյունավետ փոխանցման հեղինակ:

Facebook Comments