«Էվերթոնի» հարձակվող Չենկ Թոսունը ներկայացրել է իր թիմակից Անդրե Գոմեշի ապրումները՝ «Տոտենհեմի» դեմ խաղի (1:0) ընթացքում ստացած վնասվածքի ժամանակ և առողջություն է մաղթել նրան:

« Այդ ժամանակ բոլորը իրենց հոգու խորքում այնքան տխուր էին: Որոշ խաղացողներ նույնիսկ լաց էին լինում:

Անդրեն ցնցված էր: Նրա աչքերը այնքան լայն էին բացված: Նա անդադար լաց էր լինում և ուժեղ բղավում: Ես այդ պահին փորձել եմ հանգստացնել նրան:

Չէինք կարողանում հասկանալ Գոմեշին, ի վերջո այդպիսի վնասվածքը նա էր ստացել, ոչ թե մենք»,- Թոսունի խոսքերն է մեջբերել The Sun պարբերականը:

Facebook Comments