Հայաստանի ֆուտբոլի Ազգային հավաքականի հոկտեմբերի 15-ին Ֆիննական Տուրկույում տեղի ունցած հանդիպման ժամանակ (0-3) գրանցվել է տհաճ միջադեպ, որի արդյունքում ՖԱՖ շարջժման անդամ, Ազգային հավաքականի լավագույն երկրպագուներից մեկը, Հայաստանի հանրապետության քաղաքացի Երվանդ Իսմայիլյանը բերման է ենթարկվել Տուրկու քաղքաքի ոստիկանություն, որտեղ և պահվում է մինև այժմ (հնարավոր է նաև այլ մեկուսարանում)։

Հանդիպման ընթացքում Ֆին երկրպագուների կողմից պրովոկացիայի արդյունքում տեղի են տվել մեր երկրպագուների նյարդերը ինչի արդյունքում չեզոք գոտի է ուղարկվել ճայտրուկ, որը պատահմամբ դիպել է մի քանի անձանց։ Արդյունքում հենց խաղի ընթացքում Երվանդը, ով ըստ տեղեկությունների նետել էր ճայտրուկը, բերման է ենթարկվել Տուրկույի ոստիկանություն։ Ֆիննական ոստիկանությունը խաղից հետո Մեր հավաքականի երկրպագուներին, ովքեր ուղևորվել էին ոստիկանություն Երվանդի հետևից, հավաստիացրել է, որ կպարզի ամեն ինչ և հաջորդ օրը Երևանդի կճանապարհի հայրենիք, որը տեղի չի ունեցել։ Դեպքից անցել է երեք շաբաթից ավել իսկ Երևանդը դեռևս գտնվում է Ֆիննական բանտում։

Հայտնի է նաև, որ անգամ Երվանդին տրամադրված փաստաբանը չի խոսում անգլերեն, ինչը առանձնակիորեն դժվարեցնում է մեր հայրենակցի հաղորդակցությունը տեղի իրավապահ մարմինների հետ։

Ավել իմանրամասն դեպքի վերաբերյակ կարող եք լսել (դիտել) ստորև Ուրիշ Փոդքաստ հաղորդման 26-րդ րոպեից։

Facebook Comments

3 Մեկնաբանություններ

  1. […] Հայաստանի ֆուտբոլի Ազգային հավաքականի հոկտեմբերի 15-ին Ֆիննական Տուրկույում տեղի ունցած հանդիպման ժամանակ (0-3) գրանցվել է տհաճ միջադեպ, որի արդյունքում ՖԱՖ շարժման անդամ Երվանդ Իսմայիլյանը բերման է ենթարկվել Տուրկու քաղաքի ոստիկանություն, որտեղ և պահվում է մինչ այժմ (հնարավոր է նաև այլ մեկուսարանում)։ Այս մասին տեղեկացնում է urishfootball.am-ը: […]

  2. […] Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հոկտեմբերի 15-ին ֆիննական Տուրկույում տեղի ունցած հանդիպման ժամանակ (0-3) գրանցվել է տհաճ միջադեպ, որի արդյունքում ՖԱՖ շարժման անդամ Երվանդ Իսմայիլյանը բերման է ենթարկվել Տուրկու քաղաքի ոստիկանություն, որտեղ և պահվում է մինչ այժմ (հնարավոր է նաև այլ մեկուսարանում)։ Այս մասին տեղեկացնում է urishfootball.am-ը: […]

Comments are closed.