ՖԱՖ անդամ, Հայստանի ազգային հավաքականի երկրպագու Երվանդ Իսմկայիլյանի Ֆիննական բանտում 20 օրից ավել գտնվելու մասին լուրն այսօր լայն արձագանք ստացավ ֆուտբոլասեր հասարակության շրջանակներում։ Ուրախալի է, որ ֆուտբոլասեր հանրությունը անգամ նման ուշացումից հետո բուռն արձագանքեց այս հարցին։ Բարձրացված աղմուկից հետո Արմենիա հ/ը թղթակիցները կապ հաստատեցին ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ, որը նշեց․

«Միջադեպի առաջին իսկ օրվանից Շվեդիայում Հայաստանի հանրապետության հյուպատոս Լիանա Գրիգորյանը մշտական՝ ամենօրյա ռեժիմով կապի մեջ է եղել ինչպես մեր քաղաքացու, այնպես էլ նրա փաստաբանի, ֆինլանդիայի իշխանության և պատկան մարմինների ներկայացուցիչների հետ։ Մեր դիվանագետները տեղում ուշի ուշով հետևում են իրավիճակի զարհացմանը»։

Facebook Comments