Այսօր առաջին խմբում տեղի ունեցան առաջնության հերթական հանդիպումները։ Բավականին գոլառատ հանդիպումներ տեղի ունեցան, գրանցվեցին հետաքրքիր արդյունքներ։

«Անի»- «Ալաշկերտ 2» (0-5)

Խմբի ետնապահը չկարողացավ դիմադրություն ցույց տալ «Ալաշկերտ 2»-ին և 5 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը։

Գյումրիի քաղաքային մարզադաշտում իրար հետ մրցեցին «Շիրակ 2»-ը և «ԲԿՄԱ»-ն արդյունքում տպավորիչ հաղթանակ տարան «բանակայիններիը» 0-3 հաշվով։

Այս հաղթանակից հետո «ԲԿՄԱ»-ն բարձրացավ 9-րդ հորիզոնական, իսկ «Շիրակ2»-ը 14-րդ հորիզոնականում է։

Մյուս հանդիպումը տեղի ունեցավ Սիսիանի քաղաքային մարզադաշտում։ Իրար հետ մրցեցին «Լեռնային Արցախը» և «Արարատ-2»-ը։ Արարատցիները վստահ` 2-0 հաշվով հաղթանակ տարան։

Այս հաղթանակը թույլ տվեց «Արարատին» բարձրանալ 7-րդ հորիզոնական, իսկ «Լեռնային Արցախը» նահանջեց 13-րդ հորիզոնական։

Այսօրվա վերջին հանդիպումը տեղի ունեցավ Երևանում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում։ Միմյանց դեմ մրցեցին «Արարատ-Արմենիա 2»-ը և «Լոկոմոտիվը»։ Հանդիպումն ավարտվեց «Լոկոմոտիվի» հաղթանակով1-3:

«Լոկոմոտիվը» այս պահին միանձնյա գլխավորում է առաջին խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ «Արարատ-Արմենիա 2»-ը այս պարտությունից հետո նահանջեց 5-րդ հորիզոնական։

Facebook Comments