Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան կապվել է մարզական իրավաբանների հետ ՝ պարզելու համար, թե հնարավոր է արդյոք մեկ խաղում փոխարինումների քանակը 3-ից հասցնել 5-ի:
Նման նախաձեռնությունը ակումբների խնդրանքն էր, որպեսզի ֆուտբոլիստների ավելի մեծ ընտրություն ունենան հանդիպումներին: Ըստ դրա` Սերիա Ա-ի հանդիպումների ժամանակ պահեստայինների նստարանին կարող է հայտնվել 12 խաղացող:

Ծրագրվում է, որ հինգ փոխարինման համար հնարավոր կլինի օգտագործել ոչ ավելի, քան երեք դադար, որպեսզի չխախտվի խաղի տեմպը:
Նշենք, որ չորրորդ փոխարինումն արդեն այսօր թույլատրված է Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի լրացուցիչ կեսերում, ինչպես նաև կօգտագործվի 2020 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ:

Facebook Comments