«Այաքսի» կիսապաշտպան Քուինսի Պրոմեսը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր Լիգայում, հայտնում է Daily Mail-ը:

Ըստ պարբերականի՝ ամստերդամյան ակումբի խաղացողի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը» և «Լիվերպուլը»:

Պրոմեսը ավելի վաղ հայտարարել է, որ դեմ չէ իր ուժերը Անգլիայի առաջնությունում փորձելուն:

Հոլանդացին ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 17 խաղերում իր հաշվին գրանցել է 11 գոլ:

Facebook Comments