«Լեսթերից» կրած պարտությունից հետո (0:2) «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է ակումբում տիրող իրավիճակի մասին:

«Ես վստահ եմ, որ ակումբում բոլորը հանգիստ են և աջակցում են ինձ:

Մրցաշրջանի ընթացքում քիչ չեն եղել այն հանգամանքները, որոնք խանգարում էին մեր շարժմանը, սակայն մենք համբերությամբ և լավատեսությամբ ենք նայում առաջ:

Մենք թարմացրել ենք կազմը, և մեր խաղացողները վստահ են և քաղցած են հաղթանակների համար: Այն ամենը, ինչ մեզ պետք է հիմա, հանգստություն պահպանելն է»,- իսպանացու խոսքը մեջբերում Է «Sky Sports»-ը:

«Աղվեսներից» կրած պարտությունը «Արսենալին» իր «սիրելի» չորրորդ տեղից 8 միավոր հեռավորության վրա թողեց, որը կերաշխավորի Չեմպիոնների լիգայում հաջորդ մրցաշրջանում հանդես գալը:

Facebook Comments