Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր աստղ Կրիշտիանու Ռոնալդուն իր դժգոհությունն է հայտնել «Միլանի» դեմ Իտալիայի առաջնության 12-րդ տուրի խաղում (1:0) փոխարինվելու համար:

«Football-Italia»-ի համաձայն ՝ 34-ամյա հարձակվողը չի ցանկացել սպասել հանդիպման ավարտին և լքել է մարզադաշտը փոխարինվելուց հետո:

Վերջին շրջանում լարված են Ռոնալդու-Սարրի հարաբերությունները:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն փոխարինվեց երկրորդ խաղակեսից շատ չանցած, որից հետո անմիջապես ուղղևորվեց հանդերձարան ՝ անցնելով պահեստայինների նստարանի կողքով:

Ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացի ռմբարկուն Ա Սերիայում մասնակցել է 10 հանդիպման, որոնցում խփել է 5 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում:

Facebook Comments