Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն խոսել է թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին:
«Լիոնելը կարող է որոշել արդյո՞ք նա երկարաձգելու է պայմանագիրը։ Մեսսին մի քանի շաբաթ առաջ հայտարարել էր, որ ցանկանում է կարիերան ավարտել
«Բարսելոնայում»։ Վերջին մրցաշրջաններում նա մեր առաջատարն է։ Ես նույնիսկ չեմ կասկածում, որ նա ակումբում կմնա ևս հինգ տարի», – Բարտումեոյի խոսքերը մեջբերում է «Sky Sports»-ը։
Հիշեցնենք, որ Մեսսիի գործող աշխատանքային պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը։

Facebook Comments