«Լոս Անջելես Գելըքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ինստագրամի իր էջում ուղերձով դիմել է թիմի երկրպագուներին․

«Եկա, տես, նվաճեցի։ Շնորհակալություն «Գելըքսի» այն բանի ահմար, որ նորից կենդանի զգալու հնարավորություն տվեցիք ինձ։

Դուք ցանկանում էիք Զլատանին, ես տվեցի Ձեզ Զլատանին։ Միշտ համեցեք։ Պատմությունը շարունակվում է․․․ Հիմա կարող եք վերադառնալ բեյսբոլ դիտելուն։», – գրել է Զլատանը։

«Գելըքսիի» հետ պայմանագիրը գործում է մինչ այս տարվա ավարտը։ Այս մրցաշրջանում շվեդ հարձակվողը 31 խաղում նույնքան գոլ է հեղինակել «ՄԼՍ»-ում, իր հաշվին նաև 8 գոլ փոխանցում է գրանցել։

Facebook Comments