Այսօր անգլիական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ հայտարարել էին, որ Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է հեռացվել Անգլիայի առաջնության հաջորդ խաղից հետո: Մասնավորապես,«The Telegraph»-ը կարծում է, որ եթե «Վեստ Հեմմի» դեմ արտագնա խաղին «Տոտենհեմին» ոչ մի միավոր չվաստակի, ակումբի ղեկավարությունը պատրաստ է ամենածայրահեղ միջոցներին գնալ` թիմի ներկայիս վիճակի վրա ազդելու համար:
Արգենտինացի մասնագետը երկարաձգել է պայմանագիրն իր ակումբի հետ 2018թ.ին:

Facebook Comments