Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ` Աբրահամ Խաշմանյանը և Հովհաննես Համբարձումյանը պատասխանել են լրագրողների հարցերին:

Սկզբից հարցերը ուղղվել է Հովհաննես Համբարձումյանին


Ինչպիսի՞ մարզավիճակում ես գտնվում և ի՞նչ վիճակում է Հայաստանի հավաքականը հաշվի առնելով մարզչական փոփոխությունը և թիմում որոշ առաջատար ֆուտբոլիստների բացակայությունը:


-Ես գտնվում եմ լավ մարզավիճակում, ընդհանուր թիմը լավ մարզավիճակում է, ճիշտ է ունենք ֆուտբոլիստների կորուստ, բայց թիմը շատ մարտական է տրամադրված և պետք է անենք ամեն ինչ, որ արդյունքի հասնենք վաղը:


Այս հավաքին մասնակցում է նաև Արթուր Դանիելյանը, որը պաշտպանությունում է հենց խաղում ի՞նչ տպավորություններ ունես, ի՞նչ որակներ ունի ըստ քեզ:


-Արթուր Դանիելյանը շատ լավ որակներ ունի, որ աշխատի իր որակների վրա շատ մեծ ապագա է սպասվում:


Հույներին 3-2հաշվով հաղթեցինք, հետո իրենց մոտ մարզչական փոփոխություն է տեղի ունեցել աիդեն վստահաբար ուսումնասիրել եք մարզչական շտաբի հետ հույների խաղը ի՞նչ փոփոխություններ ես նկատում:


-Նկատել ենք, որ ավելի թիմային խաղ են խաղում, հակագրոհների վրա են խաղում և շատ լավ, արագ ֆուտբոլիստներ ունեն պետք է փորձել փակել իրենց ուժեղ կողմերը և օգտագործել մեր ուժեղ կողմերը, որ արդյունքի հասնենք:


Հիմա հարցերը ուղղված է Աբրահամ Խաշմանյանին:


Ի՞նչ վիճակում է գտնվում թիմը, ի՞նչ վիճակում եք ընդունել թիմը, և այս պահին հաշվի առնելով, որ երկու խաղ է մնացել ի՞նչ խնդիր է դրված ձեր առջև առաջիկա երկու խաղերում:


-Երևի գաղտնիք չի, բոլորս էլ գիտենք, որ այսօրվա դրությամբ կարելի է ասել այնքան էլ երանելի վիճակում չենք գտնվում, հաշվի առնելով բազմաթիվ ֆուտբոլիստների կորուստը, բայց սա ֆուտբոլ է ամեն ինչ պատահում է ֆուտբոլում մենք իրավունք չունենք կառչել այդ հարցից և մտածել բացասական բաների մասին: 3օր ենք ունեցել, փորձել ենք անել առավելագույնը: Կարող եմ ասել ազգային հավաքականը այսօրվա դրությամբ պատրաստ է վաղվա խաղին ու նպատակը մեկն է քավել առավելագույնը:

Ի՞նչ կարծիք ունեք Հունաստանի ընտրանու մասին ինչպիսի՞ թիմ են իրենք:


-Այսօրվա դրությամբ լավ ուսումնասիրել ենք Հունաստանի հավաքականին, կարող եմ ասել ձեզ ամբողջովին կազմը փոխված է, կա մեկ այլ հիմնական կազմ: Ես ինքս դիտել եմ վերջին երկու խաղերը Բոսնիայի և Իտալիայի հավաքականների դեմ ու կարող եմ ասել շատ կազմակերպված ու արդյունավետ ֆուտբոմ են խաղում:


Հենրիխի բացակայության դեպքում ավագի թևկապը ո՞վ է կրելու մեր հավաքականում, ինչո՞վ եք առաջնորդվել ընտրելու ժամանակ:


-Ավագի թևկապը կրելու է Հովհաննես Համբարձումյանը: Առաջնորդվել ենք նախ նրա փորձառությամբ, հետո մենք այս 3-4օրվա մեջ հասկացանք, որ նա ունի առաջատարի իսկական բնավորություն:


Շարունակելով Հենրիխ Մխիթարյանի թեման իտալական մամուլից տեղեկություն էր տարածվել, որ նա հրավիրվել էր հավաքականի կողքին լինելու համար ու նա մերժել է, որպեսզի վերականգնումը շարունակի: Կմեկնաբանեք սա ի՞նչ խոսակցություն է եղել:


-Մամուլում այնքան նյութեր է լինում, որ նայում ես, մտածում սա ֆանտաստիկ ժանրից է: ՈՒղղակի անհասկանալի բաներ կան: Մենք լավ գիտակցում ենք, լավ հաշվի ենք առել , Հենրիխը հրավեր չի ստացել, որովհետև մարդը վնասվածքի մեջ է և բնականա, որ պետքա ապաքինվի: Հատուկ հրավերը իմ համար անհասկանալի է:


Որքանո՞վ եք պատրաստ երկրպագուների ճնշմանը, որովհետև նրանք առավելագույնն են սպասում հավաքականից


-Մենք նույնպես առավելագույնն ենք սպասում հավաքականից, բայց կարծում եմ բոլորս էլ գիտակցում ենք մասնավորապես այսօր ես նշեցի պետքա գիտակցենք մենք ինչ ունենք, ես նշեցի, որ ոչ մի կերպ մենք չենք կառչելու և ամեն ինչ անելու ենք, որպեսզի հավաքականը անի առավելագույնը: Չեմ ուզում խոսել երկրորդ խաղի մասին, ուզում եմ մենք բոլորս կենտրոնանանք հենց վաղվա խաղին:


Արդյո՞ք ֆեդերացիայի ղեկավարությունից ստացել եք բավարար երաշխիքներ, որ անկախ այս երկու խաղի արդյունքներից դուք կպահպանեք թիմին ազգերի լիգայի խաղարկության հաջորդ մրցաշարին:


-Կարող եմ ասել, որ իմ պայմանագիրը 1+1ձևաչափով է: Այո կա 100% երաշխիքներ և վստահություն, որ մենք պետք է շարունակենք մեր գործընթացը, որը կախված չի կարող լինել այս երկու խաղից:


Դուք հարցազրույցների ժամանակ խուսափում էիք խոսել Հայաստանի հավաքականի մասին, բայց հիմա գլխավորում եք հավաքականը ի՞նչը ձեզ դրդեց, համոզեց, որ դուք ստանձնեք գլխավոր մարզչի պաշտոնը:

-Ստացել եմ կոնկրետ հրավեր, կոնկրետ բանակցություններ է տեղի ունեցել և սա մեր ազգային հավաքականն է դրդելու ինչ-որ պատճառ չեն կարող ասել: Բանակցությունբերից հետո սիրով համաձայնեցի գլխավորել: Չեմ խոսել հավաքականի մասին, որովհետև գտել եմ ոչ կոռեկտ է, որ ինչ-որ մեկը, ով ազգային հավաքականի հետ սերտ կապեր չունի խոսում է ազգային հավաքականից: Խուսափել եմ ուղղակի դրանից:

Վերջին շրջանում հանրությունը խոսում է, որ հավաքականի կազմը պետք է երիտասարդացնել, շատ է խոսվում, որ հավաքականի մարզիչները պետք է շանս տան երիտասարդներին ի՞նչ կարծիք ունեք այս հարցի վերաբերյալ:


-Պատկերացրեք, որ այդ հարցը ամենաշատը հուզում է մեզ: Մենք չպետք է երազանքներով առաջնորդվենք, կամ ռոմանտիզմով առաջնորդվենք, մենք պետք է ամեն ինչին ռեալ նայենք ու խոսենք ռեալ: իսկ ի՞ նչ կարող ենք անել սերնդափոխության համար ի՞նչ սերունդ ունենք մենք: Այսօր բոլորը այդ հարցի մասին են խոսում այո այսօր ժամանակն է սերնդափոխության, բայց այսօր հավաքականի կազմից 7ֆուտբոլիստ բացակայում է, այդ 7 ֆուտբոլիստները տարիներ շարունակ ազգի համար տվել են այն, ինչ կարողացել են ու բոլորը բարձրակարգ խաղացողներ են Հենոյի գլխավորությամբ: Մեկը թողեց ֆուտբոլը, մի քանիսը վնասվածքներ ունեն, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ նրանք 30-անց են արդեն, սերնդափոխությունը անհրաժեշտ է, բայց ի՞նչ ունենք մենք, ինչո՞վ մենք պետք է սերնդափոխություն անենք, ուղղակի խոսքերո՞վ: Ունենք Էրիկ Վարդանյան, որը հրավիրվել է հավաքական, բայց նա դեռ պետք է կայանա, որպես հավաքականի ֆուտբոլիստ: Հավաքականը չի կարող լինել փորձադաշտ: Սա ամենաբարձր կետն է, որը կա: 4-րդ լիգայում մի տեղ հայ ազգանունով ֆուտբոլիստ են գտնում, ասում են հրավիրեք հավաքական: Չի կարելի այդ մտածելակերպով առաջնորդվել : Այո պետք սերնդափոխություն, բայց ոչ փորձարկումներ: Դրա համար մենք պետք է ունենանք ռեսուրսներ, իսկ մենք այդ ռեսուրսները չունենք: Տարիներ շարունակ խոսել եմ դրա մասին, որ մենք պատրաստում ենք ֆուտբոլիստներ Հայաստանի ազգային հավաքականի համար մեզ ոչ մի բան պետք չի: Հիմա հարց է ծագում ու՞ր են այդ ֆուտբոլիստները, ցույց տվեք:

Երկար դադարից հետո հրավիրվել է Գևորգ Կասպարովը: Ի՞նչ մարզավիճակում են գտնվում մեր դարպասապահները:


-Առաջին հերթին բոլոր իմ որոշումները բխում են և բխելու են ֆուտբոլային դաշտից, երկրորդ հերթին կա մարդկային գործոն որոշումների մեջ: Ես Գևորգ Կասպարովին պատահական չեմ հրավիրել հավաքական: Նման խաղացողներին, որ ամբողջ կյանքում խաղացել են լավ մակարդակով, ազգային հավաքականում, հոգի են տվել, պրոֆեսիոնալ են մենք պետք է կարողանանք նրանց հարգանքի տուրք տանք: Իսկ ինչու՞ չպիտի Գևորգին հրավիրեմ, ով շատ լավ մարզավիճակումա գտնվում, այլ հրավիրեմ մեկ այլ ֆուտբոլիստի, ով նստած է պահեստայինների նստարանին:

Ձեր նախկին ակումբներում, մասնավորապես «Ալաշկերտում» դուք խաղում եք երեք կենտրոնական պաշտպանով Հայաստանի առաջիկա խաղում չի լինելու Վարազդատ Հարոյանը դա փոխու՞մ է ձեր խաղաքարտերը, թե դուք նոր տակտիկա եք մշակել:


-Ամենամեծ կորուստը մեր այս իրավիճակում բնական է, որ թիմի ոգին է, առաջատարը, ըստ ինձ մեծագույն խաղացող եվրոպական մակարդակի Հենրիխ Մխիթարյանն է, երկրորդ ամենամեծ կորուստը` Վարազդատ Հարոյանն է: Նա այն ֆուտբոլիստն է, ով պաշտպանության գծում հենասյունն է և նա է կազմակերպում պաշտպանությունը: Ամեն ինչ կախված է ինչ ունես դու քո ձոռքի տակ, եթե մենք ունենայինք Վարազդատ Հարոյանի պես երկու կենտրոնական պաշտպան, այսօր մենք կխաղայինք 4պաշտպանով, բայց կտեսնենք, վաղը պարզ կլինի:

Facebook Comments