Պորտուգալիայի հավաքականը ևս մեկ քայլ է կատարել դեպի Եվրո-2020-ը։ Եվրոպայի գործող չեմպիոնները սեփական հարկի տակ 6:0 հաշվով հաղթեցին Լիտվայի հավաքականին:
Այս խաղում հետ-տրիկի հեղինակ դարձավ Պորտուգալիայի ավագ` Կրիշտիանու Ռոնալդուն։ Այսպիսով, ֆուտբոլիստը հավաքականում 163 խաղում խփել է 98 գոլ:
Բացի այդ, Ռոնալդուն 55-րդ հեթ-տրիկը ձևակերպեց կարիերայում։ Ընթացիկ օրացուցային տարում սա արդեն 4-րդ հեթ-տրիկն է պորտուգալացու համար։

Կրիշտիանուի համար ամենաարդյունավետ օրացուցային տարին 2011թ-ն էր, այդ ժամանակ պորտուգալացին երեքական անգամ գոլ էր խփում 9 խաղում։

Facebook Comments