Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչը պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
33-ամյա Մանջուկիչն անգլիական ակումբում կարող էր հայտնվել ամռանը, սակայն գործարքն այդպես էլ չկայացավ։ Այս պահին Մարիո Մանջուկիչը Մաուրիցիո Սարիի օրոք կորցրել է տեղը «Յուվենտուսի» կազմում, ուստի նրա հեռանալը ձմռանը շատ հավանական է թվում, հաղորդում է «Tuttosport»-ը:
Հիշեցնենք, որ Մարիո Մանջուկիչի պայմանագիրը Թուրինի «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականի հունիսի 30-ը:

Facebook Comments