ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի 9-րդ տուրի Հայաստան – Հունաստան խաղից հետո Հունաստանի հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» պաշտպան Կոստաս Ստոֆիլիդիսը կիսվեց խաղից ստացված տպավորություններով․

«Մեր հավաքականը այսօր կարողացավ հաղթանակ տանել, մի փոքր դժվար հանդիպում էր, քանի որ խոտածածկը այդքան էլ լավ վիճակում չէր, բայց դա դժվարություններ էր ստեղծում երկու թիմերի համար էլ։

Ադամյանի հետ այս խաղից առաջ գրազ էնք եկել թե ում հավաքականը կհաղթի։ Ճիշտ է ես ասել էի, որ մենք կհաղթենք 2։0 հաշվով (ծիծաղում է․ խմբ), բայց կարողացանք առավելության հասնել 1։0 հաշվով։ Ամեն դեպքում ես հաղթել եմ, և հիմա Սարգիսը պետք է ընթրիք կազմակերպի և վերջում էլ փակի հաշիվը։

Շատ կարևոր է, որ Սարգիսը բացի նրանից որ լավ ֆուտբոլիստ է նաև լավ մարդ է։ Սարգիսն իմ թիմակիցը չէ, նա իմ ընկերն է։ Գերազանց հարձակվող է, յուրաքանչյուր հպում գնդակին կարող է վերածել գոլի։

Կարծում եմ արդեն պետք է, որ վնասվածքից ապաքինված լինի։ Փոքր վնասվածք ստացավ վերջին խաղում, բայց անձնակազմը շատ պրոֆեսիոնալ է և շուտ կկարողանա Սարգիսին ոտքի կանգնեցնել։ Միգուցե արդեն հիմա վերականգնված լինի, եթե ոչ ապա առաջիկա խաղին (Հոֆենհայմի խաղին․ խմբ) պատրաստ կլինի», – ասել է Կոստաս Ստաֆիլիդիսը։

Facebook Comments