Նոյեմբերի 15-ին կայացած Բրազիլիա – Արգենտինա 0-1 խաղի ընթացքում տեղի ունեցավ միջադեպ Լեո Մեսսիի և Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեյի միջև։

Դրվագներից մեկում Մեսսին խախտել էր կանոններն իսկ Տիտեն այդ ընթացքում ակտիվորեն դեղին քարտ էր պահանջում արգենտինացու համար։
Խաղից հետո բրազիլացիների գլխավոր մարզիչը խոսել է միջադեպի մասին․

«Ես բողոքել եմ, քանի որ նրան (Մեսսիին) պետք է դեղին քարտ ցույց տրվեր։ Նա ասաց ինձ ՝ փակիր բերանդ ես էլ պատասխնեցի, որ ինքը փակի բերանը։ Այդքանը։

Ես այլևս չեմ ցանկանում դրան անդրադառնալ: Մրցավարը պետք է ուժեղ լինի, այապես նա կուլ կտա մրցավարին … Ես ճիշտ էի, այդտեղ պետք է քարտ ցույց տրվեր։»,- ասել է Տիտեն․

Facebook Comments