Հայտնի է դարձել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի մտադրությունները թիմի կազմը ուժեղացնելու վերաբերյալ։ Պերեսի դիտակետում այս պահին չորս խաղացողներ են, տեղեկացնում է «El Desmarque»-ը։

Համաձայն աղբյուրի՝ 72-ամյա նախագահի գլխավոր տրանսֆերային նպատակը համարվում է ավստրիական «Զալցբուրգի» երիտասարդ գոլահար Էռլինգ Հալլանդը։

«Ռեալը» մտադիր է ձեռք բերել նաև «Վիլյառեալի» կիսապաշտպան Սամուել Չուկվեզեի, «Էվերտոնի» հարձակվող Մոյզե Քինի, ինչպես նաև «Չելսիի» խաղացող Կալում Հադսոն-Օդոյիի տրանսֆերները։

Facebook Comments