Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը խոստովանել է, որ լոնդոնյան ակումբում գտնվում իր կարիերայի լավագույն մարզավիճակում:

«Իմ հիմնական խնդիրը միշտ եղել է կայունությունը։ Մադրիդում երեք բարդ մրցաշրջան ունեի – երբեմն ես խաղադաշտ էի դուրս գալիս, երբեմն էլ` պահեստայինների նստարանին էի մնում: Իհարկե, «Ռեալում» ես հաղթել եմ Չեմպիոնների լիգան, բայց «Չելսիում» ես դուրս եկա նոր բարձրունքի վրա: Կարծում եմ, որ տեղափոխությունս լոնդոնյան ակումբ կարևորագույն քայլերից մեկն էր իմ կարիերայում», – Կովաչիչի խոսքերը մեջբերում է «A Bola»-ն:
Ընթացիկ մրցաշրջանում Կովաչիչը «ազնվականների» կազմում մասնակցել է 18 հանդիպման բոլոր մրցաշարերում: Նա մեծ աշխատանք է տանում խաղադաշտում, Լեմպարդի թիմի կարևորագույն ֆուտբոլիստներից մեկն է:

Facebook Comments