2005 թ․ նոյեմեբերի 19, շաբաթ, Մադրիդ։ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտը ոտքի կանգնեց։ Բոլոր ժամանակների մեծագույն դարպասապահներից մեկը՝ Իկեր Կասիլյասը թափահարեց ուսերը՝ անզոր լինելով բրազիլացի կախարդի դեմ պայքարում։

Հազարավոր «Մադրիդիստներ» ծափահարաում էին Ռոնալդինյոյին՝ երեկոյի աստղին։ Մադրիդի «Ռեալի» երկրպագուների վրդովմունքը այդ երեկո վերածվել էր հիացմունքի նրա տաղանդով։

Ռոնալդինյոն իսկապես անկսելի էր։ Նա այնպես էր անցում Մադրիդի անվանի պաշտպանների «միջով» ինչպես ոչ ոք երբեք չէր կարողացել։

25ամյա ֆուտբոլիստը երկու հիանալի անհատական գոլ խփեց անցնելով պաշտպանությունն ու գնդակն ուղարկելով Իկեր Կասիլյասի դարպասը։ Մադրիդի «Սուրբը» անօգնական էր թվում։ Նա վախը սրտում փորձում էր կռահել թե ո՞րն է լինելու «Դինյոյի» հաջորդ քայլը։ Մադրիդի «Ռեալի» պաշտպանությունը վերջնականապես քանդվեց՝ 3-0։

Դա մի պահ էր, որը բոլոր կհիշեն շատ երկար։ Հեռուստատեսային կադրում հայտնվեց Մադրիդի ռեալի մի տարեց երկրպագու՝ շարֆով փաթատված։ Նա կանգնել և ծափահարում էր բրազիլացի կախարդին։ Շուտով նրան միացավ ամբողջ մարզադաշտը։ Նրանք հիացած էին նրանով թե ինչ արեց Ռոնալդինյոն։

Խաղի Մեկնարկում Սամուլ էտո՛ոն կարողացել էր առաջ մղել Բարսային՝ 15-րդ րոպեին։ Որից հետո էլ սկսվեց Ռոնալդինյոյի բենեֆիսը։

Խաղից հետո Էտո՛ոն «Բարսա ԹիՎի»-ին տրված հարցազրույցում ասաց․
«Երբ Ռոնալդինյոն խփեց այդ գոլը (Ռոնալդինյոյի 2-րդ գոլը. խմբ), երբ նա ազատվեց բոլոր պաշտպաններից, թողեց նաև հետևում խաղընկերներին, ես նայեցի մի կողմ և մտքումս ասացի․ «Այս ի՞նչ տեղի ունեցավ» դա անհավատալի էր», – ասաց Էտո՛ոն։

Ավելի ուշ Ռոնալդինյոն ասաց, որ անգամ չի հասկացել, որ նրան ողջունում էին «Ռեալի» Երկրպագուները։

«Ոչ, ես չէի գիտակցում այդ պահին։ Ես հիշեցի այդ մասին, միայն երբ մենք հասանք հանդերձարան և բոլորը խոսում էին այդ մասին։ Ես մոտեցա հեռուստացույցին, որպեսզի տեսնեմ թե ինչ է տեղի ունեցել։

Գոլի տոնման թոհ ու բոհում ես չէի նկատել թե ինչ է կատարվել։ Դա հատուկ զգացողություն է։ Շատ քիչ ֆուտբոլիստներ են ապրել նման զգացողությունններ, երբ նրանց ողջունել ու ծափահարել են մրցակցի երկրպագուները այն էլ այսպիսի դերբիում», – ասել է Ռոնլադինյոն։

Facebook Comments