«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն խոսել է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին:

«Աշխարհում բազմաթիվ բարձրակարգ մասնագետներ կան, բայց Յուրգեն Կլոպը միշտ գտնում է բառեր և տարբերակներ, որոնք օգնում են նրան առավելագույնս արդյունավետ կառավարել խաղացողներին: Նա գիտի, թե ինչպես պետք է ճիշտ հարաբերություններ կառուցել ֆուտբոլիստների հետ:
Ես լիովին վստահում եմ մարզչին։ Նա կյանքի հաղթող է։ Ես կարծում եմ Կլոպը լավագույն մարզիչն է աշխարհում», – ասել է Սադիո Մանեն:
Անգլիայի առաջնության 12 տուրից հետո «Լիվերպուլը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Facebook Comments