Իտալիայի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում «Ատալանտան» հյուրընկալել էր «Յուվենտուսին»։

Առաջին խաղակեսում հաշիվը բացեց «Ատալանտայի» խաղացող Ռոբին Գոնսենսը, սակայն թուրինյան ակումբը երկրորդ խաղակեսում չհանձնվեց։

Թուրինցիները Գոնսալո Հիգուայինի դուբլի և Պաուլո Դիբալայի գոլի շնորհիվ կարողացան այս խաղում 1։3 հաշվով առավելության հասնել և շարունակել մնալ եվրոպական միակ անպարտելի թիմը։

Facebook Comments