Անգլիայի առաջնության խաղարկությունում «Մանչեսթեր Սիթին» կամային հաղթանակ տարավ «Չելսիի» դեմ: Պեպ Գվարդիոլան խոսել է իր թիմի խաղի մասին, ինչպես նաև խոսել մրցակցի մասին:

«Դա լավագույն խաղն էր ուժեղ թիմի դեմ։ «Չելսին» առաջինն էր աչքի ընկել, բայց մենք, այնուամենայնիվ, կարողացանք հավասարեցնել հաշիվը։ Սակայն, մենք բաց թողեցինք շատ հնարավորություններ: «Չելսին» փոխանցումներ կատարելու վարպետ է, մենք խնդիրներ ենք ունեցել Վիլիանի և Թեմմի Աբրահամի պատճառով։ Մենք պայքարեցինք և հաղթանակ տարանք:Նրանք շատ լավն են, «Չելսին» անհավանական թիմ է: Ֆուտբոլը դառնում է այդպիսին, թիմերի երիտասարդ ղեկավարների մեծ ոգի դնելու համար, նրանք կորցնելու բան չունեն: Ահա թե ինչու նրանց ֆուտբոլն այդքան լավն է։ Չելսին անհավանական է խաղում»,- նշել է Պեպ Գվարդիոլան:
Այդ խաղում Գվարդիոլայի թիմը ցույց տվեց գնդակի տիրապետման վատագույն արդյունքը մարզիչի կարիերայում:
Այս խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» բարձրացավ 3-րդ հորիզոնական, իսկ «Չելսին» նահանջեց 4-րդ տեղ:

Facebook Comments