«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսսի Լինգարդը խոսել է անգլիական ակումբում հայտնվելու մասին․

«Միայն ինձանից էր կախված իմ հետագա ճակատագիրը։ Ես «ՄՅՈՒ» տեղափոխվելով, ընտրել եմ ամենաօպտիմալ տարբերակը։ Ինձանով հետաքրքրված են եղել այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Ման․ Սիթին», «Լիվերպուլը», «Էվերտոնը», սակայն հասկացել եմ, որ այստեղ է իմ իսկական տեղը։ Նույնիսկ ունեմ լուսանկար, որտեղ մեկ տարեկան հասակում «Յունայթեդի» մարզաշապիկով եմ։

Ես փորձաշրջան անցել եմ յոթ տարեկանում, սակայն պայմանագիրս կնքել եմ ինը տարեկան հասակում»,- ասել է Լինգարդը UTD Podcast-ի ուղիղ եթերում։

Facebook Comments