«Յուվենտուսը» հրապարակել է թիմի հայտացուցակը՝ նախատեսված Չեմպիոնների Լիգայի շրջանակներում այսօր՝ նոյեմբերի 26-ին կայանալիք «Աթլետիկո Մադրիդի» դեմ հանդիպման համար։

Ինչպես պարզ է դառնում, հայտացուցակից վնասվածքների պատճառով բացակայում են թուրինյան ակումբի կիսապաշտպաններ Դուգլաս Կոստան, Անդրիեն Ռաբիոն և պաշտպան Ալեքս Սանդրոն։

«Յուվենտուս» – «Աթլետիկո» հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։55-ին։

Facebook Comments