Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Չեմպիոնների լիգայի» 5-րդ տուրի «ՊՍԺ»-ի հետ խաղից հետո (2:2) կիսվել է տպավորություններով․

«Ամենակարևորն այն է, որ մենք լավ հանդիպում անց կացրեցինք և շարունակում ենք ավելացնել։ Ֆուտբոլիստներն արժանի էին հաղթանակի։ Չեմ սիրում ասել դա, քանի որ պետք է խաղաս ամբողջ 90 րոպեն, բայց սա ֆուտբոլ է, ինչը և մենք ցույց տվեցինք։ Մենք հրաշալի խաղ անցկացրեցինք։ Կցանկանայի նման խաղ տեսնել ամեն օր։

Ինձ ամեն ինչ դուր եկավ։ Հաշվի առնելով տրամադրվածությունն ու ֆուտբոլի մակարդակը, որն այսօր ցուցադրեցին թիմերը կարող եմ ասել, որ հիանալի շոու ստացվեց։ Մրցակիցը ևս հիանալի էր խաղում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև երկրպագուներին նրանք հիասքանչ էին», – ասել է Զինեդին Զիդանը։

Facebook Comments