ՀՖՖ նախագահի ընտրության շեմին իր թեկնածությունն է առաջադրել «Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր և սեփականատեր Թովմաս Գրիգորյանը: Նա այդ մասին տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Հարգելի հայրենակիցներ, մտահոգ լինեվ հայկական ֆուտբոլի ներկա իրավիճակով ինչպես նաև հստակ պատկերացնելով բոլոր անհրաժեշտ հրատապ քայլերը, որոնք մեզ բոլորիս կվերադարձնեն մեր ֆուտբոլի փառքը, որոշեցի տալ համաձայնությունս՝ մասնակցելու ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններին:
Այդ կապակցությամբ, ֆուտբոլային ընտանիքի որոշ անդամներ, նկատի ունենալով անցյալի փորձը, իրավացիորեն անհանգստություն են հայտնել, որ նորընտիր նախագահը չպետք է լինի որևէ ակումբի սեփականատեր: Այս մտահոգությունը կա նաև ինձ աջակցողների մոտ:
Ուստի պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ՝ ՀՖՖ նախագահ ընտրվելու պարագայում, ես և ինձ հետ փոխկապակցված անձիք չեն ունենա ֆուտբոլային ակումբ»:

Նշենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին:

Facebook Comments