ՖԻՖԱ-ն նախատեսում է ներդրումներ կատարել Աֆրիկայում՝ ֆուտբոլի զարգացման համար, տեղեկացնում է BBC-Ն:

Համաձայն աղբյուրի՝ կազմակերպության նախագահ Ջաննի Ինֆանտինոն հայտարարել է աֆրիկական յուրաքանչյուր երկրում ՖԻՖԱ-ի չափանիշներին բավարարող առնվազն մեկ մարզադաշտի շինարարության համար 1 միլիարդ դոլար հավաքելու մտադրության մասին:

ՖԻՖԱ-ն այս նախագծի իրականացման համար կհամագործակկցի աֆրիկական Կոնֆեդերացիաների ասոցացիայի (CAF) հետ: Նաև նշվում է, որ կողմերը պայմանավորվել են նաև մրցավարական, ենթակառուցվածքների և մրցաշարերի մակարդակի բարելավման վերաբերյալ:

Facebook Comments