Այս մրցաշրջանում «Չելսիի» գլխավոր գոլերի հեղինակ` Թեմմի Աբրահամը չի կարողանա օգնել իր թիմին «Վեստ Հեմմի» դեմ Անգլիայի առաջնության 15-րդ տուրի խաղում: Այդ մասին հայտարարել է «ազնվականների» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը:
«Մենք հաստատ կիմանանք վնասվածքի լրջությունը հանգստյան օրերից հետո: Նա փոքր ցավ է ապրում և «Վեստ Հեմմի» դեմ խաղում մեզ չի օգնի», – Լեմպարդի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը։
Նշենք, որ Աբրահամը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայում «Վալենսիայի» և «Չելսիի» միջև կայացած հանդիպման ժամանակ, որն ավարտվել էր ոչ ոքի(2-2):
Աբրահամին մեկնարկային կազմում կարող են փոխարինել Օլիվյե Ժիրուն և Միշա Բատշուային։

Facebook Comments