«Միլանի» ղեկավարությունը իր երկրպագուներին նվեր է պատրաստում ակումբի ծննդյան օրվա առթիվ: Դեկտեմբերի 15-ին «Միլանը» կարող է հայտարարել Իբրահիմովիչի տրանսֆերի մասին:
Միլանյան ակումբը շուտով պայմանագիր կկնքի շվեդ հարձակվող` Զլատան Իբրահիմովիչի հետ: «Corriere Della Sera»-ն պնդում է, որ ակումբի 120-ամյակի նախօրեին` դեկտեմբերի 15-ին «Միլանը», որպես նվեր երկրպագուներին, կհայտարարի Իբրահիմովիչի հետ պայմանագիր կնքելու մասին: Սպասվում է, որ պայմանագիրը նախատեսված կլինի մեկուկես տարով, սակայն Իբրան իրավունք կունենա խզել պայմանագիրն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Այս պահին 38-ամյա Զլատանը դեռ ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» ֆուտբոլիստ է: 2020թ. հունվարի 1-ին շվեդը կդառնա ազատ գործակալ:

Facebook Comments