«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը Անգլիայի առաջնության շրջանակներում «Տոտենհեմի» դեմ հանդիպումնից առաջ խոսել է մանչեսթերյան թիմի վնասվածք ստացած խաղացողների մասին։

« Տեսնենք, թե ինչ վիճակում են գտնվում խաղացողները: Որոշ խաղացողներ արդեն պատրաստ են վերադառնալ խաղադաշտ։ Կաշխատենք, որպեսզի վաղվա հանդիպմանը կարողանանք ներկայանալ մարտական կազմով։

Ինչ վերաբերվում է Պոլ Պոգբային, ապա ասեմ, որ նա դեռ չի կարող խաղալ։ Պոլին դեռևս ժամանակ է հարկավոր, նա ջանասիրաբար աշխատում է։ Մենք ինտենսիվորեն հետևում ենք նրա ապաքինման գործընթացին»,- Սուլշերի խոսքերն է փոխանցում «Ման․ Յունայթեդի» պաշտոնական կայքը։

Facebook Comments