Կատալոնական «Բարսելոնան» հրապարակել է 2018/19 մրցաշրջանի թիմի ֆինանսական հաշվետվությունը, որի համաձայն մի շարք տրանսֆերների համար ակումբը պարտք է մոտ 260․7 մլն եվրո։

Այսպիսով, իսպանական ակումբը կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի, որը այս պահին վարձավճարով հանդես է գալիս մյունխենյան «Բավարիայում», տրանսֆերի դիմաց «Լիվերպուլի» հաշվեհամարին դեռևս պետք է փոխանցի 94․6 մլն եվրո։ Անգլիական ակումբը ստացել է տրանսֆերային արժեքի միայն 27․9 մլն եվրոն։

Հավելենք, որ կատալոնյան գրանդը չի վճարել նաև Մալկոմի ( «Բորդո», 30.3 մլն եվրո), Արթուրո Վիդալի ( «Բավարիա», 10․9 մլն եվրո), Նետոյի ( «Վալենսիա», 31․4 մլն եվրո) և Ֆրենկի Դե Յոնգի ( «Բորդո», 48․7 մլն եվրո) փոխանցման համար։

Հարկ ենք համարում նշել, որ «Բարսան» մի շարք խաղացողների տրանսֆերների վաճառքից ( Պակո Ալկասեր, Յասպեր Սիլեսեն, Լյուկա Դին և այլն) շուտով կունենա մոտ 51․7 մլն եվրոյի շահույթ։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here