«ՊՍԺ»-ի հարձակվող Կիլյան Մբապեն «Նանտի» հետ խաղում դարձավ հաղթական գոլի հեղինակ (2:0):

Նախորդ մրցաշրջանի մեկնարկից հաշված 20-ամյա ֆուտբոլիստը 38 խաղերում 39 գոլ է խփել «Լիգա 1»-ի շրջանակներում։ Միջինը 1 խաղում 1,03 գոլ։

Եվրոպական «թոփ 5» առաջնություններում նույն ժամանակահատվածում միջինում 1-ից ավել գոլ արդյունավետություն ունեն միայն Մբապեն և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին։ Արգենտինացին 43 խաղերում կարողացել է 45 գոլ խփել «Լա Լիգա»-յում։ Միջինոը 1 խաղում 1,05 գոլ։

Facebook Comments