«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է խաղը «Ուդինեզեի» հետ ոչ ոքիից հետո:
«Խաղի երկրորդ կեսին մենք լավ արձագանքեցինք: Կարծում եմ` դա դրական նշան է։ Ես փորձում եմ լավատես լինել և տեսնում եմ, որ թիմն ուժ ունի այս իրավիճակից դուրս գալու համար։ Բայց առաջին խաղակեսը մեր կատարմամբ սարսափելի էր, դանդաղ և ձանձրալի:
Ես ուզում եմ ասել, որ ճգնաժամը ետևում է, բայց դա այդպես չէ: Մենք պետք է ագրեսիվ խաղանք, և ես հույս ունեմ, որ դա կլինի հաջորդ շաբաթ Չեմպիոնների լիգայի խաղում:
Երբ ֆուտբոլում գործերը լավ են ընթանում, դա խաղացողների վաստակն է, երբ գործերը վատ են ընթանում, մարզիչն է մեղավոր է: Մենք պետք է անենք առավելագույնը, սակայն առայժմ չի հաջողվում», – ասել է Անչելոտին «Sky Sport Italia»-ին տված հարցազրույցում:
Նշենք, որ Նեապոլցիները վերջին 9 խաղերում չեն հաղթել բոլոր մրցաշարերում։

Facebook Comments