«Նապոլին» առաջիկա օրերին կփոխարինի գլխավոր մարզիչին։ «CalcioNapoli24»-ի լրագրող Չիրո Վեներատոյի տեղեկատվության համաձայն ՝ չորեքշաբթի «Նապոլին» կհայտարարի Կարլո Անչելոտիի հեռացման և Ջենարո Գատուզոյի նշանակման մասին: Նշվում է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին ՝ «Գենկի» հետ հանդիպման արդյունքն այլևս չի փոխի իրավիճակը:
Ավելի վաղ «Tuttosport» թերթը հայտնել էր, որ երկուշաբթի Գատուզոն բանակցություններ կվարի «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի հետ Հռոմում:
Հիշեցնենք, որ «Նապոլին» վերջին 9 խաղերում չի հաղթել բոլոր մրցաշարերում:
Ջենարո Գատուզոն նախորդ մրցաշրջանի ավարտից հետո առանց աշխատանքի է, երբ հեռացել է «Միլանից»:

Facebook Comments