«Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոյի ծառայություններով սկսել է հետաքրքրվել «Ինտերը», հաղորդում է «Football Italia»-ն։

Համաձայն աղբյուրի՝ 28-ամյա իսպանացուն ցանկանում է իր մոտ տեղափոխել անձամբ միլանյան ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, որը նրա հետ արդեն հասցրել է աշխատել «Չելսիում»։

Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ալոնսոն մասնակցել է 7 հանդիպման։

Facebook Comments