Ուրուգվայի հավաքականի և ՊՍժ-ի հարձակվող էդինսոն Կավանին հայտնվել է եվրոպական մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։

Համաձայն «France Football»-ի տեղեկությունների՝ 32-ամյա խաղացողի ծառայություններով լրջորեն հետաքրված են «Նապոլին» և «Աթլետիկոն»։

Կավանին դժգոհ է, որ փարիզյան ակումբի խաղերի մեծամասնությունում իր տեղը մեկնարկային կազմում զիջում է թիմում վարձավճարով հանդես եկող Մաուրո Իկարդիին։ Այս պատճառով էլ ուրուգվայցին ցանկանում է նոր թիմ տեղափոխվել։

Ընթացիկ մրցաշրջանում Կավանին հանդիպման առաջին իսկ րոպեներից խաղադաշտ է դուրս եկել ընդամենը չորս անգամ։

Facebook Comments