Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն հայտարարել է, որ
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին չի համարում պատմության լավագույն ֆուտբոլիստը:
«Մեսին իմ ընկերն է և «Բարսելոնայի» դեմքը, բայց ինձ դուր չեն գալիս նրա մշտական համեմատությունները մյուս մեծ ֆուտբոլիստների հետ: Կան Մարադոնան, Պելեն, Ռոնալդոն, չարժե անընդհատ փնտրել պատմության մեջ լավագույն խաղացողին։
Չեմ կարող ասել, որ Լիոնելը լավագույնն է պատմության մեջ, սակայն նա իր սերնդի լավագույն ֆուտբոլիստն է», – բրազիլացու խոսքը մեջբերում է «AS»-ը:

Facebook Comments