Չինական «Շանդուն Լունենի» կիսապաշտպան Մարուան Ֆելաինին մեկնաբանել է լուրերն այն մասին, որ Լոնդոնի«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իրեն հրավիրել իր թիմ:
«Մոուրինյոն հատուկ մարզիչ է ինձ համար: Մենք նախկինի պես կապի մեջ ենք: Ես նրան մաղթում եմ ամենալավը, սակայն այս պահին ինձ լավ եմ զգում այնտեղ, որտեղ գտնվում եմ»,- բելգիացի կիսապաշտպանի խոսքը մեջբերում է «Eleven Sports»-ը։
Հիշեցնենք, որ 2019թ. Ֆելաինին տեղափոխվեց չինական «Շանդուն Լունեն»: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը և ունի ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակ:

Facebook Comments